Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կառավարող տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին և ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները, մասնավորապես` ԵՄ ուսումնավարժական ծրագրերում զինվորական անձնակազմ ընդգրկելու և ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները: Զրուցակիցները նշել են այս գործընթացի իրականացման համար համապատասխան միջազգային իրավական դաշտի մշակման կարևորությունը:
Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը` նշելով, որ ներկայումս լարվածությունը որոշակիորեն նվազել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան