Հայկական ատոմային ոլորտի մասնագետներն ուսումնասիրել են համաշխարհային լավագույն փորձը` ՀԱԷԿ-ում կիրառելու համար
Հայկական ատոմային էլեկտրակայանի մասնագետներն այցելել են Սմոլենսկի ԱԷԿ` շահագործման ինժեներական աջակցության ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրման նպատակով։ Հայկական մասնագետների այցը կայացել է Ատոմակայաններ շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Համաշխարհային ասոցիացիայի առաքելությունն է՝ շահագործման փորձի և առաջատար պրակտիկայի փոխանակման միջոցով բարձրացնել ԱԷԿ-երի միջուկային անվտանգության մակարդակն ամբողջ աշխարհում։
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայից հայտնում են, հայ մասնագետներն ուսումնասիրել են Սմոլենսկի ԱԷԿ-ի ժամանակավոր մոդիֆիկացիաների կառավարման, կոնֆիգուրացիաների հսկողության, էներգաբլոկների աշխատանքների մշտադիտարկման, անվտանգության հավանականային վերլուծության, կառավարման կազմակերպչական կառուցվածքի փոփոխության գործնական կիրառությունը։ Նրանք այցելել են գործող էներգաբլոկի ռեակտորային ու տուրբինային արտադրամասեր, բլոկի կառավարման վահանակ, ինչպես նաև բլոկի կառավարման վահանակի բազմաֆունկցիոնալ վարժասարք, որտեղ անց է կացվում օպերատիվ անձնակազմի վերապատրաստումը։
«Սմոլենսկի ատոմային ոլորտի մասնագետները շատ օգտակար փորձ ունեն, որը մենք ուզում ենք կիրառել մեր ձեռնարկությունում», ֊ նշել է Հայկական ԱԷԿ֊ի միջուկային անվտանգության և հուսալիության բաժնի պետ Օլեգ Գրիգորյանը։
Սմոլենսկի ԱԷԿ֊ի գլխավոր ինժեների տեղեկալ Օլեգ Կուժանիյազովի խոսքով, ինժեներական աջակցությունը էներգաբլոկների աշխատանքի անվտանգության վրա էական ազդեցություն է ունենում։
Ինչպես նշել է Հայկական ԱԷԿ֊ի շահագործման գծով գլխավոր ինժեների տեղակալ Աշոտ Օրդուբեկյանը, Ռուսաստանն ու Հայաստանը սերտ համագործակցում են խաղաղ ատոմի զարգացման ոլորտում։
«Հայկական ԱԷԿ֊ը՝ Կովկասում միակ ատոմային կայանն է։ Մենք շահագործում ենք 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ Այսօր մեր կայանում Ռուսաստանի աջակցությամբ տարվում են գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգման աշխատանքները՝ մինչև 2026 թ.։ Այդ նախագծի շրջանակում մենք պետք է կատարենք մեծ ծավալի աշխատանքներ, որտեղ պետք է կիրառել նաև կայանի ինժեներական աջակցության համակարգը»,-նշել է նա։
Հայկական ԱԷԿ֊ի միջուկայի անվտանգության և հուսալիության բաժնի պետ Օլեգ Գրիգորյանն էլ ընդգծել է ատոմային համայնքի մասնագետների միջև անընդհատ շփման անհրաժեշտությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱԷԿ-ը էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից է.Լիխաչով
- ՀԱԷԿ-ում պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի 1-ին
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման վարկը էլէներգիայի սակագնի վրա չի ազդի. նախարար
- ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական վարկի վերադարձը կհաշվարկվի էլէներգիայի սակագնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան