Մարկոս Պիզելլի. Արդեն ավելի լավ եմ զգում
«Արդեն համեմատաբար լավ եմ զգում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին՝ խոսլեով իր ինքնազգացողությունից։
«Արդեն Ղազախստանում եմ և պատրաստվում եմ երկու օրվա ընթացքում մեկնել Բրազիլիա՝ ևս մեկ հետազոտություն անցնելու: Հուսով եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին կլինի և կկարողանամ օգնել հավաքականին մոտակա խաղերի ընթացքում»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին կայացած Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա հանդիպման ընթացքում Պիզելին վնասվածք էր ստացել: Նախնական հետազոտությունը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստի մոտ, բարեբախտաբար, կոտրվածք կամ պատռվածք չկա, ուժեղ հարվածի հետևանքով ցավեր կային ծնկի հատվածում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան