
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սրտի խոր ցավով տեղեկացա, որ կյանքի 90-րդ տարում իր մահկանացուն է կնքել պոլսահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարhային լուսանկարչական արվեստը։
Իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա ստեղծագործության բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և ողջ աշխարհում»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապացությամբ
- Մահացել է պոլսահայ աշխարհահռչակ նկարիչ Արա Գյուլերը
- Արա Գյուլերը հոսպիտալացվել է