«Բռնցքամարտը մորթել են». բողոքի ցույց՝ Սպորտի նախարարության առջև
Այսօր մի խումբ բռնցքամարտիկներ բողոքի ակցիա իրականացրեցին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առջև։ Նրանք ժամանակավորապես փակեցին Աբովյան-Թումանյան խաչմերուկը։ Բռնցքամարտիկները գտնում են, որ Արթուր Գրիգորյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում անօրինական է ընտրվել և պահանաջում են նոր ընտրություններ անցկացնել։
Ցուցարարներին մոտեցավ Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, ով ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ է բռնցքամարտիկների դժգոհություններից։
«Խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով և կլոր սեղանի շուրջ նստելով։ Բողոքով խնդիրները չեն լուծվում, պետք է լուծել կոմպրոմիսների գալով»,- ասաց նա։
Մարզիկների հետ զրուցելիս Գաբրիել Ղազարյանը առաջարկեց նստել, խոսել, բայց քաղաքի բնականոն երթևեկին չպետք է խոչընդոտել։
Բռնցքամարտիկներից մեկը նախարարին ասաց. «Բռնցքամարտը մորթել են, բայց այդ սպորտաձևը հայկական ամենակարևոր, ավանդական սպորտաձևերից մեկն է։ Շատ հզոր բռնցքամարտ ենք ունեցել, այսօր չկա։ Մենք ուզում ենք, որ բռնցքամարտը վերականգնվի, հին ավանդույթները հետ գան։ Մեր ուզածը միայն արդար ընտրություններն են»։
Ի պատասխան՝ նախարարը մարզիկներին հրավիրեց քննարկման, այլապես, նրա համոզմամբ, բողոքների արդյունքում բռնցքամարտը տուժելու է։
«Ամեն ինչ պետք է համերաշխ լուծվի, հակամարտություններով միանշանակ ոչ մի հարց չի լուծվի։ Երկու կողմերին էլ պետք էլսել, և գալ խելամիտ որոշման։ Շատ արագ ենք նախատեսում այդ քննարկումը»,- լրագրողներին հայտնեց նորանշանակ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան