Brexit-ի արտակարգ գագաթնաժողովը չեղյալ է հայտարարվել
Եվրամիության 27 երկրի ղեկավարները չեղյալ են հայտարարել Brexit-ի հարցով արտակարգ գագաթնաժողովը: Նրանց այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
news.ru-ն գրում է, որ նախապես գագաթնաժողովը պլանավորված էր նոյեմբերի 17-18-ին։ Բայց, ինչպես հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, Մեյը չի կարողացել առաջարկել «որևէ նորություն»։
Միևնույն ժամանակ եվրոպական առաջնորդները մտադիր են շարունակել բանակցությունները և չի բացառվում նոյեմբերին գագաթնաժողովն անցկացնելու հնարավորությունը, եթե, այնուհանդերձ, հաջողվի հասնել որոշակի բեկման։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան