Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին՝ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ։
«Քրեակատարողական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, Արդարադատության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին բարօրություն ու երջանկություն: Մասնագիտական տոնը ևս մեկ ցուցիչ է առ այն, որ ձեր աչալուրջ նվիրումը այդչափ կարևոր աշխատանքին պետության կողմից գնահատված է:
Ցանկանում եմ ընդգծել, որ, հանդիսանալով Արդարադատության նախարարության առանցքային օղակներից մեկը, ամենօրյա նվիրված ծառայությամբ դուք ոչ միայն կատարում եք ձեր մասնագիտական պարտականությունները, այլև ձևավորում եք հանրային ընկալում ամբողջ գերատեսչության հանդեպ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ և մաղթում ծառայողական առաջընթաց ու բարի ծառայություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Ա.Զեյնալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին