«Իրատես». «Լույսը» կարող է ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ
«Իրատես» թերթը գրում է. «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ու հետո այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո ի՞նչ դիրքերից է հանդես գալիս «Լույս» դաշինքը. նրանց պահվածքն ու հայտարարությունները ո՛չ ընդդիմադիրի են, ո՛չ իշխանամետ:
«Իրատեսին» հայտնի դարձավ, որ այս փուլում «Լույս»-ականները որոշել են չխոսել, չարտահայտվել, ինչքան հնարավոր է խուսափել հարցազրույցներից: «Ցանկանում են հստակեցնել իրենց անելիքները, որոշել՝ ինչպես են առաջ շարժվում, ինչ դիրքերից են հանդես գալու, այնուհետ սկսեն խոսել: Հեղհեղուկ շատ հարցեր կան, որոնց համար պատասխաններ է պետք գտնել՝ կիսատ-պռատ չերևալու համար»,- ասաց «Լույս»-ին մոտ կանգնած աղբյուրը:
Մեր զրուցակիցը փոխանցեց, որ հիմնական ու կարևոր հստակեցումը կապված է դիրքորոշման հետ: «Եթե Նիկոլ Փաշինյանը «Ելք» դաշինքի հետ համագործակցելու որևէ եզր այդպես էլ չգտնի, ապա հավանական է, որ «Լույսն» ապագա ընտրարշավի ժամանակ իր հայտարարություններում առավել կոշտ լինի ու քննադատողի դիրքերից հանդես գա»,- տեղեկացրեց վերջինս»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները