Լաթաքիայում նոր թաղամաս է կառուցվում
Սիրիական Լաթաքիա քաղաքում ավարտվում է նոր փոքր թաղամասի կառուցման աշխատաքները, որտեղ 30 բարձրահարկ է լինելու։ Ռիա նովոստին գրում է, որ թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել էին 4 տարի առաջ։ Պատերազմի ժամանակ շինարարարական աշխատանքները չէին դադարեցվել։ 5 շենք արդեն կառուցվել է, ևս 10-ը պատրաստ է 70-90 տոկոսով, մնացածը գտնվում են կառուցման վաղ փուլում։ Բնակելի համալիրն ամբողջությամբ պետք է պատրաստ լինի 2019 թվականի կեսերին։
«Սա մեծ նախագիծ է։ Այն բաղկացած է 30 բարձրահարկ շինություններից՝ 16-ը 14 հարկ, 14-ը՝ 10 հարկ։ Ընդհանուր 1404 բնակարան է։ Ընդհանուր մակերեսը՝ 206 հազար քառակուսի մետր է։ Մեր թաղամասում կա մանկական կետրոն, պոլիկլինիկա»,- ասել է ինժեներ Արկամ Սաարը։
Շինարարները նշել են, որ նոր տներն ու հարակից ենթակառուցվածքները համապատասխանում են համաշխարհային չափանիշներին։
«Այժմ՝ խաղաղ ժամանակ, ամեն օր ավելանում է նոր բնակարանների պահանջարկը։ Պատերազմի տարիներին շահութաբերության հետ կապված մտահոգություններ կային։ Դիտարկվում էր ուղղակի դադարեցնել կառուցապատումն ու հեռանալ շուկայից, բայց սիրիական կառավարությունը խնդրել էր շարունակել աշխատանքները»,- ասել է կառուցապատող ընկերության ներկայացուցիչը։
Նոր բնակարանների գնորդները հիմնականում հիփոթեքային վարկեր են վերցնում 5-ից 15 տարի ժամկետով, իսկ պետությունն աջակցում է նման վարկեր առաջարկող բանկերին։
Հարակից հրապարակումներ`
- Լաթաքիայի տեքստիլ գործարանը փախստականներին աշխատանքով է ապահովում
- Լաթաքիայում, Համայում և Հալեպում արձանագրվել են գնդակոծության դեպքեր
- Լաթաքիայում նշել են Տեառնընդառաջը
- Լաթաքիան վերակենդանանում է
- Ահաբեկչություն Լաթաքիայում
- Լաթաքիայի հայկական ազատագրված եկեղեցու գմբեթին կրկին խաչ են տեղադրել
- Պայթյուն Սիրիական Լաթաքիայում
- Արամ Առաջինն այցելելու է Քեսապ և Լաթաքիա. «Արևելք»
- Լաթաքիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում հայկական եկեղեցիներն ավերվել են, գերեզմանները՝ պղծվել
- Քեսապ-Լաթաքիա մայրուղին ազատագրված է
- Լաթաքիայում երկու հայ պատանի է վիրավորվել
- Ռաքքայի վերջին հայերը հեռացել են Հալեպ և Լաթաքիա
- Քեսաբի հայկական եկեղեցուց կողոպտված աղոթագրքերը Լաթաքիայում վաճառքի են հանվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան