Ահաբեկիչներն ականանետերից կրակել են Հալեպի բնակելի թաղամասի ուղղությամբ
Ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականանետերից կրակել են սիրիական Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։ Ռիա նովոստիին սիրիական ռազմական աղբյուրներից հայտնել են, որ խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ։
Աղբյուրը հայտնել է, որ Ռաշիդին շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումն ականանետերից կրակել են «Նոր Հալեպ» թաղամասի ուղղությամբ։
Հալեպի արվարձանում տեղակայված գրոհայինները պարբերաբար ականանետերից և ինքնաշեն հրթիռներից կրակում են քաղաքի կենտրոնական և ծայրամասային շրջանների ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը
- Ահաբեկիչները պատրաստվում են գրոհել Հալեպը. ՌԴ արտգործնախարարություն
- Հալեպը վերադառնում է բնականոն կյանքի
- Հալեպի դպրոցներից մեկը կկոչվի հայ հերոսի անունով
- Սկսվել է Հալեպի վերականգնման պետական ծրագրի իրականացումը
- Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան