Պղնձաձուլարանի փակման հարցով Ավինյանը կհանդիպի Մեջլումյանին
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ են փնտրում և ամենօրյա կապի մեջ են «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ:
«Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը: Նշեմ, որ ավելի վաղ նախատեսվող հանդիպումը հետաձգվել է մինչ երկուշաբթի, քանի որ պարոն Մեջլումյանը բացակայում է Հայաստանից»,-տեղեկացրել է նա։
Գրասենյակի ղեկավարը նաև հայտնել է, որ այսօր երեկոյան ընդունելու է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով:
Հիշեցնենք, որ պղնձաձուլարանի փակման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիներն այսօր փակել էին միջպետական նշանակության ճանապարհն ու պահանջում էին աշխատանք։
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանով. Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է
- «Ժողովուրդ». Ալավերդու պղնձաձուլական գործարանն առաջիկայում կդադարեցնի գործունեությունը
- Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան