Պուտինը Կերչում տեղի ունեցած ողբերգությունը համարում է գլոբալիզացիայի հետևանք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգությունը գլոբալիզացիայի ու ԱՄՆ դպրոցներում մարդասպանների նմանակման հետևանք է: Այս մասին հայտնել է РИА Новости-ն։
ՌԴ նախագահի խոսքերով, ամեն ինչ սկսվել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից, ու ոչ կայուն հոգեբանությամբ երիտասարդներն իրենց համար կեղծ հերոսներ են ստեղծում։
«Սա նշանակում է, որ մենք միասին, ոչ միայն Ռուսաստանում, ողջ աշխարհում, վատ ենք արձագանքում աշխարհում փոփոխություններին։ Սա նշանակում է, որ մենք համացանցում, ինտերնետում չենք ստեղծում անհրաժեշտ, հետաքրքիր ու օգտակար բովանդակություն երիտասարդների համար»,-ասել է Պուտինը Սոչիում կազմակերպված «Валдай» ակումբի քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվեց 21 մարդ, ևս 50-ը ստացել են վիրավորումներ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
- Կերչում մահացածների թվում հայեր չկան
- Կերչում տեղի ունեցած ահաբեկչությունից մանրամասներ են հայտնի դարձել
- Կերչի ենթադրյալ ահաբեկչին մահացած են հայտնաբերել
- Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան