Աշխարհի խոշորագույն օդանավակայանների մեկ երրորդն անվանի մարդկանց անուններն են կրում
OneTwoTrip ճանապարհորդական ծառայությունը վերլուծել է 2017 թվականին աշխարհում ամենամեծ 300 օդանավակայանների անունները և եկել եզրակացության, որ դրանց մեկ երրորդը կոչվում է ի պատիվ հռչակավոր պետական կամ ռազմական ղեկավարների, նաև արվեստի գործիչների և այլ բնագավառներում գործունեության ծավալած հայտնի մարդկանց։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունում հաշվի է առնվել 65 երկրների ավելի քան 5 միլիարդ մարդ ընդհանուր ուղևորափոխադրումներով օդանավակայանները։
Առավել հաճախ օդանավակայանները կոչվում են պետական և քաղաքական գործիչների անունով. օդանավակայանների ավելի քան կեսը (54 տոկոս) անվանակոչվել են ի պատիվ նրանց, երկրորդ տեղում է (18 տոկոս) օդաչուների կամ զինվորականների անուններով կոչված օդանավակայանները, երրորդ՝ արվեստի գործիչների(16 տոկոս)։
Արվեստի գործիչների շարքում ամենատարածվածը երաժիշտներն են (39 տոկոս), գրողներ և բանաստեղծներ (25 տոկոս), նկարիչներ (20 տոկոս):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան