Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար
Beeline-ը հայտարարում է BeeMoney էլեկտրոնային դրամապանակի գործարկման մասին։ Բջջային հավելվածը թույլ է տալիս վճարել կոմունալ և կապի ծառայությունների դիմաց, խանութներում և դեղատներում գնումների, կայանատեղիների համար, վճարել հարկերն ու տուրքերը, տուգանքները, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների հաշիվները։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store և Google Play համակարգերից։ Գրանցումից հետո հարկավոր է հավելվածին կցել բանկային քարտ, և բջջային դրամապանակի բոլոր հնարավորությունները հասանելի կդառնան օգտվելու համար։ Այն կարելի է անմիջապես լիցքավորել բանկային քարտից։
BeeMoney դրամապանակն օգտատերի համար մեծ հնարավորություններ է ստեղծում սոցիալական ցանցերի և ինտերնետ ծառայությունների դիմաց վճարելու համար, հնարավոր է նաև գումար փոխանցել այլ էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ Yandex.Money, Webmoney, QiWi, ինչպես նաև վճարել առցանց խաղերի համար և այլն։ BeeMoney օգտատերերը կարող են նաև գումար փոխանցել իրենց վիրտուալ հաշվեհամարից բոլոր հայկական բանկերի քարտերին։
«Դեռ չի եկել այն օրը, երբ բջջային հեռախոսն լիարժեք կփոխարինի դրամապանակը, սակայն մենք Beeline-ում ձգտել ենք այնպես անել, որ մեր պրոդուկտը մաքսիմալ մեզ մոտեցնի դրան։ Այսօր մենք խոսում ենք ոչ միայն պարզապես կոմունալ ծառայությունների վճարման, այլև հեռախոսի լիարժեք և հարմարավետ օգտագործման մասին՝ դրամական փոխանցումների, գնումների և նույնիսկ սրճարաններում ու խանութներում գնումների վճարման համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«BeeMoney դրամապանակի շնորհիվ, որը ստեղծված է EasyWallet-ի հիման վրա, մենք ցանկանում ենք ընդլայնել էլեկտրոնային դրամապանակների օգտագործողների թիվը և գործընկերների ցանցը, ինչպես նաև Beeline-ի հետ միասին մշտապես զարգացնել մեր ծառայությունների որակն ու հասանելիությունը», - նշել է EasyPay ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանը։
Նախագծի տեխնոլոգիական գործընկերն է EasyPay ընկերությունը։
Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին: Նաև լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել www.easypay.am կայքին և 011 261 261 հեռախոսահամարով։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան
- Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը
- Beeline-ը գործարկել է երկու նոր ծառայությունների փաթեթ մարզերի բնակիչների համար
- Beeline-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Summer Business School 2018-ի մասնակիցների հետ
- Beeline-ի և Գործատուների միության աջակցությամբ դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան
- iPhone XS և iPhone XS Max սմարթֆոններն արդեն հասանելի են Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում
- Beeline-ի աջակցությամբ գործարկվել է ստարտափների համար նախատեսված StartHub.am տեղեկատվական հարթակը
- Հայաստանում Beeline-ի ղեկավարը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան