Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն: Նախագահը դեսպան Մաթիաս Քիսլերին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց ՝ Գերմանիայի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի սկզբին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահն ու տիկին Սարգսյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ այցելել են նաև Հայաստանի ազգային պատկերասրահում տոնի կապակցությամբ բացված՝ գերմանացի հայտնի նկարիչ Հերբերտ Մայերի «Ովքեր ենք» խորագրով ցուցահանդես:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի