Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը. Արփինե Հովհաննիսյան
«Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք, որոնց մասին քիչ անց կառավարության պռեսս-ռելիզ կլինի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ընտրական օրենսգրքի բարեփոխման կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։
Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգն ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով: «Ժողովուրդ» թերթը հոկտեմբերի 17-ի համարում գրել էր. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաև ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելն, ըստ էության, խիստ ձևական բնույթ է կրում, և փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին»:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել
- «168 Ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին
- «Հրապարակ». Անընդունելի է փոխել ԸO և 1 ամիս հետո գնալ ընտրությունների. Վենետիկի կարծիքը
- Վենետիկի հանձնաժողովի նախագահ. Կարևոր է՝ ընտրությունները կազմակերպվեն թափանցիկ և ներառական ձևով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան