Ֆրանսիացի աուկցիոներները չեն բացառում Բենքսիի նոր հնարքը նրա աշխատանքների վաճառքի ժամանակ
Ֆրանսիական Artcurial տունը, որը Բենքսիի երեք նկար է աճուրդի հանել, հույս ունի, որ բրիտանացի փողոցային նկարիչը Փարիզում առաջիկայում կայանալիք աճուրդում կրկին ինչ-որ հնարք կանի։
Հիշեցնենք, որ Լոնդոնում Sotheby's աճուրդի ժամանակ, երբ հայտարարվել էր, որ Բենքսիի «Կարմիր փուչիկով աղջիկը» նկարը վաճառվել է 1.042 եվրոյով, կտավն «ինքնաոչնչացվել» է շրջանակի տակ տեղադրված հատուկ մեխանիզմի միջոցով։
«Ուրախ կլինեմ, եթե նմանատիպ բան տեղի ունենա»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է աուկցիոներ Առնո Օլիվեն։ Բայց Artcurial-ի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այս դեպքում չի լինի թղթի շրեդեր (մանրատամ մեքենա)։
«Բենքսին երբեք չի կրկնվում։ Հնարավոր է, մենք որևէ այլ բան տեսնենք»,- նշել է Օլիվեն։
Աճուրդային տունը չի կանխատեսում, թե որքանով կվաճառվեն Բենքսիի կտավները, բայց Լոնդոնում տեղի ունեցածի հետո ակնկալվում է, որ ամբողջ աշխարհի կոլեկցիոների շրջանում նրա արվեստի նկատմամբ հետաքրքրության կաճի։ Նրա գործերից մեկի նախնական գինը 30 հազար եվրո է։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսին պատրաստվել էր ոչնչացնել «Կարմիր փուչիկով աղջիկը» ամբողջությամբ
- Բենքսիի կտրտված նկարի գնորդը չի հրաժարվի գործարքից
- Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը
- Բենքսիի կտավն աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո «ինքնաոչնչացվել» է