CW-ն «Դորիան Գրեյի դիմանկարի» մոտիվներով երգիծական սերիալ է նկարահանում
CW հեռուստաալիքը սկսել է երգիծական սերիալի արտադրությունը՝ հիմնված անգլիացի գրող Օսկար Ուալդի «Դորիան Գրեյի դիմանկարը» դասական վեպի վրա։ Variety-ի հաղորդմամբ, շոուի գլխավոր հերոսը, ի տարբերություն գրական ստեղծագործության, կին է լինելու։
««Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի մոտիվներով նկարահանվող սերիալում գլխավոր հերոսը գործարք է կնքում սատանայի հետ և ստանում հավերժական երիտասարդություն, բայց վերջիվերջո (շուրջ 50 տարի եսասեր և անխոհեմ կյանք վարելուց հետո) նա հոգնում է և որոշում սկսել ծերանալ, բախվում է իր անհոգ երիտասարդությանը։ Պետք է հաշվի առնել, որ գլխավոր հերոսը կին է, իսկ շեշտը դրված է հումորի վրա»,- գրել է Variety-ը։
planet-today.ru-ն գրում է, որ հեռուստադիտողին սպասվում է ինչ-որ անսովոր բան։
Շոուի սցենարի հեղինակը և գործադիր պրոդյուսերն է Մարիսա Կոխլան։