Համաներման քայլը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ. Զեյնալյան
«Հայաստանում այսօր քրեակատորաղական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիր չկա, այս կառավարությունը, արդարադատության նախարարությունը, մենք այս խնդիրն այլևս լուծել ենք»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Չկա մեկը, որ քնելու տեղ չունի և հերթով են քնում։ Այսօր քրեակատորաղական հիմնարկներում կալանավորների և դատապարտյալների քանակը հասնում է 2930-2940 այդպիսի ցուցանիշ չի եղել, նրանց թիվը եղել է 3800 և ավելի», - նշեց նախարարի պաշտոնակատարը։
Նրա խոսքով՝ համաներման նպատակը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չէ. «Մենք «ավելցուկ» չունենք դատապարտյալների կամ կալանավորների, սա համաներում է, սա մարդասիրական ակտ է, ակցիա է, որն իրականացվում է այս իրադարձությունների լույսի ներքո։ Կառավարությունը հանրության անունից է այս ժեստն անում»:
Լրագրողների հետաքրքրվեցին թվից՝ ինչին ի պատասխան ասաց. «Թվի վերաբերյալ իրավունք չունի որևէ բան հայտարարելու,քննարկումը փակ է, բայց ինչպես ասացի՝ շատ մեծ, ընդարձակ և մարդասիրական համաներում է»:
Մեկ այլ հարցի, թե դա ինչու է արվում նախընտրական ժամանակահատվածում, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Բացառում եմ, այս քայլը որևէ առնչություն չունի նախընտրական շրջանի հետ և նախարար նշակվելուց տասն օր հետո նախագիծը պատրաստ է եղել, ամբողջը վերլուծվել, քննարկվել է դրա նպատակահարմարության և իրագործելության տեսանկյունից»:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զեյնալյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
- Արտակ Զեյնալյանը՝ համաներման մասին
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան