Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին
«Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին։ Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը»,-այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Քաղաքագետը նաև նշել է, որ Ջուլիանին վերջերս Սորոսին անվանել էր «անտիխրիստ»:
«Դրա համար նորից ասեմ, Սորոսն ու ԱՄՆ-ն իրար հետ կապ չունեն»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան իր այցը կսկսի Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին