Մակրոնն ու Մերկելը կեսգիշերին գարեջուր են խմել Բրյուսելի կենտրոնում
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բելգիայի ու Լյուքսեմբուրգի վարչապետներ Շառլ Միշելն ու Խավիեր Բետելը հանդիպել են Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ Գրան Պլասում։
Աշխարհի առաջնորդները կեսգիշերին վայելել են բելգիական գարեջուր ու բելգիական ֆրիտ։
Ինչպես տեղեկացրել է Լյուքսեմբուրգի վարչապետ, նա է եղել այս «հավաքի» նախաձեռնողը։
Հաղորդվում է, որ ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարների ընթրիքից հետո, որը նվիրված էր Բրեքսիթին, Մակրոնն ու Մերկելը որոշել են ոտքով հասնել իրենց հյուրանոցներ։ Մոտ 25 րոպե քայլելուց հետո, ճանապարհին ստացել են Բրետելը SMS-ն ու որոշել են միանալ նրանց քաղաքի կենտրոնում։
«Մենք մի բաժակ գարեջուր խմեցինք գործընկերների հետ, բելգիական ֆրիտ, քանի որ մենք Բրյուսելում ենք, սա հիասքանչ է»,-ասել է Լյուքսեմբուրգի վարչապետը AFP-ին։