Bild. Վենգերն այսօր հնարավոր է դառնա «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ
Այսօր` հոկտեմբերի 19-ին, պետք է կայանա «Բավարիայի» ղեկավարների մամուլի ասուլիսը, որին կմասնակցեն խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն և մյուխենցիների մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը: Ասուլիսի ժամանակ հնարավոր է հայտարարեն Արսեն Վենգերի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին: Այս մասին գրում է sport.ru-ն՝ հղում անելով Bild-ին:
Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը հայտարարել էր, որ մտադիր է հունվարի 1-ից աշխատել: Վենգերը 22 տարի եղել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մարզիչը և այնտեղից հեռացել է նախորդ մրցաշրջանի վերջում:
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 4 միավորով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան