Շլությունն օգնել է Լեոնարդո դա Վինչիին նկարել Մոնա Լիզայի ժպիտը
Տեսողության հետ կապված աննշան խնդիրն իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին օգնել է նրան նկարել «Մոնա Լիզայի» («Ջոկոնդա») ժպիտը, նաև ստեղծել այլ գլուծգործոցներ։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ նման եզրակացության են եկել Լոնդոնի Սիթի համալսարանի օպտոմատիկայի և տեսողության գիտական դպրոցի փորձագետները:
Ուսումնասիրելով տարբեր վարպետների վեց աշխատանք, այդ թվում նաև դա նկարչի վրձնին պատկանող երկու կտավ՝ «Հովհաննես Մկրտիչ» և «Աշխարհի փրկիչը», որոնցում, ինչպես ենթադրում են փորձագետները, հենց դա Վինչին ինքն իրեն է պատկերել, գիտնականները եկել են եզրակացության, որ նկարիչն ունեցել է շլություն, ինչից նրա նկարները դարձել են ավելի տպավորիչ։
Աչքի նման խնդիրը, մասնագետների կարծիքով, օգնել է նկարչին ավելի լավ կենտրոնանալ հարթ մակերեսների վրա անմիջապես մոտ գտնվելով դրան։
Նշվում է, որ մի շարք հայտնի նկարիչներ ունեցել են շլություն՝ հինվելով նրանց ինքնադիմանկարների վրա։ Նրանց թվում է Ռեմբրանդը, Դյուրերը, Դեգան, Պիկասոն, Գվերչինոն։ Նրանց թվին, ուսումնասիրողների խոսքով, կարելի է դասել նաև Լեոնարդո դա Վինչիին։
Համարվում է, որ շլության մի քանի ձև օգնում են գեղարվեստական ստեղծագործության վրա աշխատելիս։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնացիները թխվածքաբլիթից հավաքել են Մոնա Լիզային և ռեկորդ սահմանել
- Իտալուհի քույրերը ներկայացնում են իրենց որպես Մոնա Լիզայի ժառանգներ
- «Մոնա Լիզա»-ն առաջին անգամ կլքի Լուվրը
- Հայտնաբերվել է մերկ Մոնա Լիզայի էսքիզը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին