Կլիչկո եղբայրների «մերկ» հուշարձանը ծաղրի առարկա է դարձել
Համացանցում ծաղրել են Կլիչկո եղբայրների հուշարձանը, որը տեղադրված է Ուկրաինայում։
«Մերկ Կլիչկո եղբայրները Կորոստիշեվ քաղաքում։ Դա իհարկե ինչ որ բան է»,-Թվիթերում գրել է բռնցքամարտիկ-եղբայրների երկրպագուն՝ տեղադրելով հուշարձանի լուսանկարները տարբեր ռակուրսներով։
Վեստի.ռու-ն գրում է, որ հուշարձանը տեղադրվել է Կորոստիշեվ քաղաքի քաղաքային քանդակների զբոսայգում, քաղաքը հայտնի է գրանիտի հանքավայրերով։ Քանդակի հեղինակը Վիտալի Ռոժիկն է՝ բռնցքամարտիկների երկրպագուն։ Նա քանդակի վրա աշխատել է հինգ տարի՝ հիմնվելով միայն մարզիկների լուսանկարների վրա։
Թեև հրավերին, Կլիչկո եղբայրները քանդակի բացմանը ներկա չեն եղել։ Սոցցանցերում կատակել են, նշելով, թե տպավորություն է, որ քանդակի մեջ եղբայրները վիճում են, թե ով է առաջինը լոգանք ընդունելու։ Բանն այն է, որ մարզիկները քանդկված են առանց ներքնազգեստի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին