Կինոյի տոն՝ Հռոմում
Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է Հռոմի միջազգային կինոփառատոնը։ «Կինոյի տոն» խորագրով փառատոնում չկա պրոֆեսիոնալ ժյուրի, ծրագրում ներառված ֆիլմերից լավագույնն ընտրվում է հանրության քվեարկությամբ և ստանում հեռուստադիտողի համակրանք մրցանակը։ Եվրանյուզը գրում է, որ հիմնական մրցույթում ընդգրկված է 38 ֆիլմ։
Նախօրեին ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը ներկայացրել է իր մասնակցությամբ «Ժամերով տան գաղտնիքը» ֆանտաստիկ ֆիլմը։
«Ինձ համար դերասանական խաղը միշտ զգացմունքային է։ Ես փորձում եմ հասկանալ այլ մարդու կյանքը։ Այս ֆիլմը պատմում է երեք մարդու ճակատագրի մասին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, դառնում են ընտանիք, որպեսզի միասին լուծեն խնդիրները»,- ասել է դերասանուհին։