Հայաստանում պանրի, մածունի, թթվասերի արտադրությունն աճել է, կաթինը՝ նվազել
Այս տարվա ութ ամիսներին Հայաստանում աճել են գործարանային արտադրության պանրի, մածնի, թթվասերի ու կաթնաշոռի արտադրությանը ծավալները, մինչդեռ կաթի ծավալները նվազել են:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 14 հազար 280.5 տոննա պանիր, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով։
Մածունի արտադրության ծավալները կազմել են 5 հազար 15.1 տոննա, ինչը 2017 թ-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել է 22,2%-ով։
Այս հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 3 հազար 229.5 տոննա թթվասեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,5%-ով:
Իսկ կաթնաշոռի արտադրությունն աճել է 58,9%-ով՝ կազմելով 918.8 տոննա։
Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ կաթի արտադրության ծավալները հունվար-օգոստոսին նվազել են 7,8%-ով. եթե 2017թ-ի ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 360.9 մլն լիտր կաթ, ապա 2018թ-ին՝ 332.8 մլն լիտր։