Երուսաղեմի հոգևոր երեք առաջնորդները զարմացած են
Երուսաղեմի իրավատեր երեք հոգևոր առաջնորդները՝ Երուսաղեմի հայոց և հույն պատրիարքները, Սուրբ Երկրի Քուստոսը համատեղ նամակ են հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Նա մանրամասնում է՝ նամակում հոգևոր հայրերն իրենց զարմանքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ քրիստոնյա համայնքներին պատկանող կալվածքների վերաբերյալ Քնեսեթի անդամ Ռաքել Ազարիայի հեղինակած օրինագիծն ընդգրկվել է նախարարների հանձնաժողովի քննարկման օրակարգում։
Հոգևոր առաջնորդները կոչ են անում այդ երկրի կառավարության ղեկավարին միջամտել ու մեկընդմիշտ կասեցնել օրինագծի քննարկումը։
Ըստ Հովնան Բաղդասարյանի, հոգևոր առաջնորդներն օրինագիծը որակել են ամոթալի, նամակում Նեթանյահուին հիշեցրել են հուլիսին իրենց ուղղված վարչապետի նամակին մասին, որտեղ նա վստահեցրել էր՝ օրինագիծը հետ է կանչվելու։
«Նշենք, որ թեև օրինագիծը ենթարկվել է որոշ փոփոխության, այնուհանդերձ այն տակավին հնարավորություն է տալիս պետությանը բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները»,-ասել է դիվանապետը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ու Երուսաղեմի հայոց պատրիարքը հեռախոսազրույց են ունեցել
- Երուսաղեմի միջադեպի վերաբերյալ Հայ Պատրիարքը բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ
- Բախում՝ Երուսաղեմի հայ ուխտավորների և հրեա ոստիկանների միջև
- Երուսաղեմի հայոց պատրիարքարանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան
- Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը դեռ փակ կմնա հավատացյալների առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան