Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 22 մլն 911.3 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.1%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեից, 7.7%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2017թ-ի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 24 մլն 715.2 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 26 մլն 612.8 հազար լիտր: