«Երևան 2800». Ուր գնալ, ինչ տեսնել ու լսել
«Երևան 2800» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին: Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքն էլ կլինի ազատ:
Տոնական հանդիսությունները կմեկնարկեն ժամը 08:00-ին վազորդների մասնակցությամբ Երևանյան մարաթոնով, որը կսկսվի Ս. Շահումյանի անվան հրապարակից։
Անգլիական այգում «Բազմազգ Երևան» խորագրով միջոցառմանը ժամը 12:00-18:00-ն հանդես կգան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։
«Սիրահարդ եմ Երևան» հեծանվավազքը կանցկացվի 12:00-13:00-ին, կմեկնարկի Շահումյանի հրապարակից:
«Արևային Երևան» տոնական մանկական ծրագիրը կներկայացվի 13:00-18:00-ն Կիրովի անվան մանկական զբոսայգում:
«Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը կանցկացվի 14:00-15:00-ն, կմեկնարկի Ազատության հրապարակից, կհասնի Հանրապետության հրապարակ:
«Իմ դասական Երևան» խորագրով միջոցառումը կանցկացվի Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց։ Դասական երաժշտության հարթակը կգործի ժամը 14:00-18:00-ն:
«Երևանյան էսքիզներ» խորագրի ներքո Հյուսիսային պողոտայում ժամը 15:0018:00-ն ելույթ կունենան բենդերը։
Ազատության հրապարակում ժամը 16:00-22:00-ն կհնչի ազգային երգ ու պարը՝ «Իմ հայկական Երևան»։
Կասկադում ժամը 16:00-21:00-ն կգործի ջազ երաժշտության բեմահարթակ, իսկ Ազնավուրի հրապարակում ժամը 17:00-22:00-ն կհնչի ռոք երաժշտություն։
Հյուսիսային պողոտայում ժամը 18:00-19:00-ն «Ուրարտուից մինչև օրս» խորագրով կանցկացվի տարազի ցուցադրություն։
Հանրապետության հրապարակում ժամը 19:30-21:00-ն կկայանա գալա համերգը։ Տոնական միջոցառումները կամփոփվեն հրավառությամբ՝ ժամը 21:30-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
- Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում փակ փողոցներ են լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան