Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են հայկական դրոշի գույներով
Երևանի 2800-ամյակի առիթով Լիտվայի մայրաքաղաքի ղեկավարությունը հոկտեմբերի 19-ից 20-ը Վիլնյուսի երեք կենտրոնական կամուրջները լուսավորել է հայկական դրոշի գույներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ Սպիտակ կամուրջը լուսավորվել է կարմիր գույնով, Ոսկեգույն կամուրջը՝ կապույտով, իսկ Մինդաուգաս թագավորի կամուրջը՝ ծիրանագույնով։
«Վիլնյուսը լուսավորվում է եռագույնի գույներով և շնորհավորում Երևանի 2800-ամյակը հայերեն և լիտվերեն լեզուներով»,- գրել է դեսպանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
- Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում փակ փողոցներ են լինելու
- Երևանի օրը հոկտեմբերի երկրորդ կիրակին նշելու առաջարկությունը հավանության արժանացավ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան