«Ժողովուրդ». Ինչով է պայմանավորված Սվիտալսկու` գործող իշխանություններին սատարելու հայտարարությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին»: Երեկ այսպիսի հայտարարություն տարածվեց ՀՀ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջև հանդիպումից հետո:
Իհարկե, այս հայտարարությունը կարող ենք իշխանությունների փոքրիկ հաղթանակը համարել, սակայն իրականությունն այն է, որ խախտվում է Վենետիկի հանձնաժողովի գործունեության ավանդույթը, և հանձնաժողովը, այնուամենայնիվ, եզրակացությունը չի տալու: Ու որքան էլ արտահերթ ընտրական գործընթացին չխոչընդոտելու մասին հայտարարություն եղավ, սակայն ռիսկեր կան:
Հավելենք, որ նախօրեին էլ նմանատիպ հայտարարություն էր արել ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունը և երեք անդամ պետությունները»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հենց այդ օրը` մինչ նրա հարցազրույցը, հանդիպում է եղել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, սակայն հանդիպումն այդքան էլ հարթ չի գնացել, և դա է վկայում հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահի զայրացած տեսքն ու Սվիտալսկու` գործող իշխանություններին սատարելու հայտարարությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան