Լռության օր է
Վաղը՝ հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ԿԸՀ-ից մանրամասնում են, ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվելու է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում՝ 5-ական թեկնածու, և մեկ համայնքում՝ Վաղարշապատում, քվեարկվելու է 12 թեկնածու:
Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 4 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող բոլոր 55 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:
Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, և ավագանու անդամի 55 թեկնածուներից 9-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն»
- Էջմիածնի քաղաքապետի թեկնածուի հայրը քաղաքացուն «ոչխար» է անվանում, սպառնում կոտրել ոտքերը
- Արմավիրում քաղաքապետի չորս թեկնածու կա
- Հրազդանում Սասուն Միքայելյանի որդին չորս մրցակից ունի
- Մարզպետի տեղակալը կպայքարի քաղաքապետ դառնալու համար