Շոյգուն հայտնել է Սիրիայում ռուս զինվորականների կողմից վերացրած ահաբեկիչների քանակը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում ռուսական զինվորականների գտնվելու ընթացքում չեզոքացվել է ավելի քան 87,5 հազար ահաբեկիչ։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ նրա խոսքով՝ գործողության ընթացքում իսլամական պետության 87.5 հազար զինյալներ չեզոքացվել են 1411 բնակավայրերից և Սիրիայի տարածքի ավելի քան 95-ն ազատվել է: Ռազմական գործողությունների ընթացքում հարվածի տակ է հայտնվել ահաբեկիչների ավելի քանի 122 հազար օբյեկտ։
«Ներկա պահին սիրիական Զինված ուժերը վերահսկում են տարածքը, որտեղ ապրում է երկրի բնակչության ավելի քանի 90 տոկոսը»,- ասել է Շոյգուն։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի 700 պատանդների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան