ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն խստորեն դատապարտել է սաուդյան լրագրող Ջամալ Հաշոգիի դաժան սպանությունը։ Երեկ երեկոյան Սաուդյան Արաբայի իշխանությունները հաստատել են լրագրողի մահը։
«Ջամալ Հաշոգիի սպանությունը մեզ հիշեցնում է մամուլի ազատության պայքարի մասին, որի հիմքում ընկած է ժողովրդավարությունը։ Մեղավորները պետք է հաշվետու լինեն կատարած հանցագործությունների համար, ինչը քննարկման ենթակա չէ։ Կոչ եմ անում համապատասխան իշխանություններին մանրակրկիտ հետաքննել այս հանցագործությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- հայտարարել է Ազուլեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը ևս դատապարտել է սաուդյան լրագրողի սպանությունը։ Նա կոչ է արել արագ հետաքննություն սկսել Ջամալ Հաշոգիի մահվան կապակցությամբ։
Նշենք, որ նոյեմբերի 2-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Լրագրողների նկատմամբ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին