Հայկ Մարության. Ցանկանում եմ, որ Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ քաղաք
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձը է հղել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, բոլորին սեր խոստովանել ու բարձր տրամադրություն մաղթել:
«Սա ոչ միայն Երևանի բնակիչների, այլև բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր սիրում են Երևանը և այն համարում իրենց հարազատ վայրը: Չէ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք: Այս օրերին շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բազմաթիվ անկյուններից, շնորհավորում են ձեզ, սիրելի երևանցիներ»,-մասնավորապես ասված է քաղաքապետի ուղերձում:
Մարությանն ուղերձում թվարկել է այսօր սպասվող միջոցառումները. «Ուզում եմ հատկանշել, որ այսօր վաղ առավոտյան սկսվում են մեր տոնական միջոցառումները, Երևանի տարբեր հատվածներում լինելու են տարաբնույթ հանդիսություններ, նորաձևության ցուցադրություն, թեմատիկ բեմեր, հեծանվավազք, ի դեպ, որի մեկնարկին մասնակցելու եմ նաև ես: Ամբողջ օրը շրջելու եմ մայրաքաղաքում, հանդիպելու եմ ձեզ, շնորհավորելու ենք միմյանց ու միասին տոնելու ենք մեր քաղաքի հոբելյանը: Համոզված եմ, որ անչափ հիշարժան ու հագեցած օր ենք անցկացնելու: Երեկոյան՝ 19: 30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի գլխավոր միջոցառումը՝ տոնական գալահամերգը, որը, հուսով եմ, դրական լիցքեր ու հաճելի ակնթարթներ կպարգևի ձեզ»:
Նա նաև նշել է, տոնական երեկոն հագեցած կլինի օրվա խորհրդով ընտրված երևանյան երաժշտությամբ, նաև պատմական անդրադարձով, Երևանի կենսագրությանը և մեր օրերի մայրաքաղաքը ներկայացնող բեմականացումներով, իսկ ավարտին՝ հրավառություն:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ նախագահ. Երևանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել
- Հիշեցում. Փակ փողոցներ կան
- «Երևան 2800». Ուր գնալ, ինչ տեսնել ու լսել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին