Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սե՛ր. Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորանքի մեջ ասված է.
«Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան:
Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում:
Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից:
Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում:
Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ:
Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն:
Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ:
Հավատարիմ մնանք Երևանին։
Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սե՛ր»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանն իսկապես վստահելի գործընկեր է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար. Աննա Միտյանինա
- Փաշինյանը երկու բառով շնորհավորել է Երևանի տոնը
- Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
- Հայկ Մարության. Ցանկանում եմ, որ Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ քաղաք
- ԱԺ նախագահ. Երևանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին