«Երևան 2800». «Երևանյան էսքիզներ» խորագրով ճանաչված նվագախմբերի կատարումները՝ Հյուսիսային պողոտայում
Մայրաքաղաքի ծննդյան տոների անբաժան ուղեկիցն են դարձել սիրված ու ճանաչված երաժշտախմբերի՝ բենդերի կատարումները: Հոբելյանական տոնակատարության առիթով այս տարի ծրագիրն ավելի հագեցած էր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Հյուսիսային պողոտայում կահավորված բեմահարթակից անցորդ երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի համար ելույթ են ունեցել «Դը բենդ», «Գողթ» «Հայ մյուզիք» և այլ նվագախմբերը: Բացօթյա համերգի ամբողջ ընթացքն ուղեկցվել է երկրպագուների ջերմ աջակցությամբ: Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ սիրելի երաժիշտներին մեկ բեմում հանդիպելու հնարավորության ու պարգևած տոնական բարձր տրամադրության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սե՛ր. Արմեն Սարգսյան
- Փաշինյանը երկու բառով շնորհավորել է Երևանի տոնը
- ԱԺ նախագահ. Երևանի ծաղկման համար Հայաստանը շատ բան է արել
- «Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան