Արցախի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
Այսօր Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև: Հռչակագիրը ստորագրել են Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը և Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը։
Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչության հաղորդմամբ, ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Շեխերում, որին ներկա են եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին և «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:
Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Շեխեր և Առնուվիլ համայնքները բարեկամական հարաբերություններ են հաստատում՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են խաղաղությունը, ազատությունը և ժողովրդավարությունը։ Հռչակագիրը կոչված է նպաստելու երկու համայնքների միջև փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև վարչական կառավարման, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փորձի փոխանակմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին