Սիրիացի մասնագետները կնորոգեն Բոսրա քաղաքում հռոմեական ամֆիթատրոնը
Սիրիայի թանգարանի աշխատակիցները պատրաստվում են վերանորոգել պատերազմի ժամանակ վնասված հռոմեական ամֆիթատրոնը Դառաա նահանգի հնագույն Բոսրա քաղաքում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է քաղաքային թանգարանի գլխավոր ադմինիստրատոր Ահեմդ Ալին։
Սիրիական Դառաա նահանգում պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների պատմական հուշարձաններ, դրանցից մեկը՝ Հորդանանի սահմանից ոչ հեռո, Բոսրա քաղաքում հռոմեական ամֆիթատրոնն է։
«Զարմանալի է, որ հնագույն քաղաքը գրեթե չի վնասվել։ Յոթ տարի այստեղ պատերազմել են, և այն կանգուն է այնպես, ինչպես կար։ Մի քանի ռումբեր հասել են ամֆիթատրոն, բայց մենք արդեն շուտով կսկսենք վերանորոգումը և ամեն ինչին կվերադարձնենք նախկին տեսքը»,- ասել է Ալին՝ հավելելով, որ Բոսրան համարվում է աշխարհում ամենահին քաղաքներից, իսկ ամֆիթատրոնը՝ ամբողջ աշխարհում ամենագլխավոր թատրոնը։
«Մինչև պատերազմ այստեղ ամեն տարի համերգներ էին լինում, 15 հազար մարդ էր հավաքվում։ Գալիս էին ամբողջ աշխարհից։ Մենք երազում ենք, որ ապագայում ևս ամեն տարի համերգներ կազմակերպվեն ու ամբողջ աշխարհից երաժիշտներ, դերասաններ գան»,- ասել է Ա. Ալին։
Հնագույն Բոսրա քաղաքն ահաբեկիչներից ազատագրվել է հուլիսին։
Հարակից հրապարակումներ`
- Երբ Պալմիրան պատրաստ կլինի ընդունել զբոսաշրջիկներ
- Սիրիական դրոշը բարձրացվել է Դառաայում
- Սիրիայում սկսել են վերականգնել Պալմիրայի հուշարձաններն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը Պալմիրայում հնագույն թատրոնի ոչնչացումը համարում է ռազմական հանցագործություն
- Իսլամական Պետության զինյալները Պալմիրայի ամֆիթատրոնում 20 հոգու մահապատժի են ենթարկել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին