ԵԱՏՄ-ն ցանկանում է դուրս գալ համաշխարհային շուկա՝ եվրասիական բրենդներով
«Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողովի աշխատանքները պլանավորելու ժամանակ խնդիր է դրվել զարգացնելու բիզնեսի ու իշխանությունների միջև փոխհարաբերությունները։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Այս առումով, ըստ նրա, համաժողովի գլխավոր թեման կլինի տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հարցերն ու ծրագրերի քննարկումը:
«Մենք ցանկանում ենք դուրս գալ համաշխարհային շուկա՝ ճանաչելի, ժամանակակից եվրասիական բրենդերով, որոնք կներառեն նաև նորագույն տեխնոլոգիաներ: Առաջիկա երեք օրվա ընթացքում մենք կքննարկենք այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը, շինարարության ոլորտի ստանդարտները, բեռներին ու ապրանքներին թվային հետևելու հնարավորությունը, թվային տրասնպորտային միջանցքները, «խելացի քաղաքների» տեխնոլոգիաները և այլն», - ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականցումը բոլոր ինտեգրացիոն ասոցիացիաների ռազմավարության հիմնական բաղադրիչն են: Ըստ նրա՝ միասնական նախագծերի իրականացման շարժառիթը կամ երկրների ընդհանուր շահերն են, կամ դրանց փոխլրացումը կամ նույնիսկ մրցակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում