Ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նարիա Զոհրաբյան
«Նոր փոփոխություններով քաղաքական ուժերը մի քանի բան շահում են»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Կարևոր հանգամանք է, որ խորհրդարանում կարող է ներկայացված լինել չորս ուժ: Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ առանձնապես քաղաքական ուժերի հնարավորությունները հետհեղափոխական ընտրություններում այդքան էլ մեծ չեն: Սա շատ լուրջ խնդիր է այստեղ ներկա գտնվող գրեթե բոլոր ուժերի համար: Հետևաբար այս օրենքը պետք է ընդունվի, որ ԱԺ-ն չլինի միատարր», - նշեց պատգամավորը։
Արամ Սարգսյանը հավելեց, որ ճիշտ է, չպետք է հապշտապ լինեն քննարկումները, բայց նաև ընդգծեց, որ ստեղծված իրավիճակն այլ է. «Պահը հասունացել է, եկեք դեկտեմբերին գնանք ընտրությունների նոր Ընտրական օրենսգրքով»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց. «Նորից պետք է հորդորս ուղղեկ ՀՀԿ-ին, մեկ բան հստակ է՝ ուզեք, թե չուզեք, դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նորից բարեկամաբար հորդորում եմ՝ մի գնացեք սաբոտաժի ճանապարհով, քանի որ դրանից տուժելու է ընտրությունների որակը, ստիպված ենք լինելու ընտրությունների գնալ հին ԸՕ-ով, որն իր մեջ ռիսկեր է պարունակում»։
Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ ասաց. «Լսելով այսօրվա ելույթները՝ տպավությունում են ստանում, թե մենք փորձում ենք համոզել, թե որքանով է նոր ԸՕ փոփոխությունների փաթեթն ավելի առաջադեմ, քան նախորդը։ Ինձ թվում է, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացել, որ նոր փաթեթում էապես դրական փոփոխություններ կան՝ կուսակցությունների բազմակարծության ապահովման համար»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ դեկտեմբերին քաղաքական ուժերը գնալու են ընտրությունների, հիմա պարզապես պետք է որոշվի, թե ո՞ր օրենսգրքով։
«Ես չեմ հասկանում Հանրապետականների և ոչ միայն նրանց շարժառիթը, ինչի՞ ենք ուզում հասնել։ Առաջիկայում լինելու են ընտրություններ, հիմա պետք է այնպես անել, որ ընտրությունները լինեն ավելի ժողովրդավարական, և դրա համար այս օրենքի նախագիծը պետք է անցնի, որն իր մեջ որևէ հետքայլ չի պարունակում, որին սկզբունքորեն որևէ քաղաքական ուժ դեմ չէ։ Այո, հապճեպ է բերվում օրենքը, բայց որպեսզի օրենքի ադապտացման համար շատ ժամանակ լինի, պետք է հնարավորինս շուտ այդ օրենքի նախագիծն ընդունել, որովհետև կա փաստ, որ սա ավելի լավն է»,-ասաց Գորգիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ն կմասնակցի ընտրություններին
- Հանրապետական խմբակցությունը կողմ չէ ԸՕ նախագծին
- Բացարձակապես չէի ակնկալում, որ որևէ երկրի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի մոտեցումը. Հովհաննիսյան
- ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը
- Մարդիկ կոմպոտ «զակատ անելուն» ավելի երկար են պատրաստվում, քան ԱԺ-ում ուզում են ԸՕ անցկացնել. Աշոտյան
- Բաբուխանյանն առաջարկում է հունվարին անցկացնել ընտրությունները
- Պատգամավորները դժգոհ են ԸՕ հապշտապ քննարկման ռեժիմից
- Բաբլոյան. Նույնիսկ ԱԺ-ն ցրելու համար պետք է պարկեշտ աշխատանք իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան