Ցավում եմ, որ ՀՀԿ-ականները որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին. Սիմոնյան
«Ցավում եմ, որ հանրապետական մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում ևս մի վատություն անեն քաղաքական դաշտին: Ստացվում է այնպես, որ նոր ԸՕ-ով մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ որ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել ընտրություններին և ավելի շատ ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Իրենք ամեն ինչ արեցին, որ շարունակեն քաղաքական դաշտը ոչնչացնել, հերթական վատությունն արեցին, ՀՀԿ-ի կողմից տապալվեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ԱԺ կողմից ԸՕ նախագիծը չընդունելուն:
Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության որոշ գործընկերներ չեն մասնակցել քվեարկությանը, նա ասաց. «Մեր գործընկերներից ընդամենը երեկու, երեք հոգի են բացակայում, բայց 7 ձայն էր պակասում»:
Իսկ հնարավո՞ր է հին օրենսգրքով գնան ընտրություններին հարցին ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Մենք պատրաստ ենք գնալ յուրաքանչյուր տարբերակով։ Սա կրկին փոքրիկ սաբոտաժ էր հայ ժողովրդի դեմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են իրենք նման քաղաքական ինքնասպանությամբ զբաղվում»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր տեղի ունեցած քվեարկությունն իր համար անակնկալ չէր:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր չընդունեց կառավարության կողմից առաջարկած ԸՕ բարեփոխումների նախագիծը: Սահամանադրական օրենքին կողմ քվեարկեց ընդամենը 56 պատգամավոր, մինչդեռ հարկավոր էր առնվազն 63-ի քվեն:
Հարակից հրապարակումներ`
- Որոշ պատգամավորներ ԱԺ-ի ճանապարհին են՝ պետք է գան և մասնակցեն քվեարկությանը. Գորգիսյան
- ԸՕ-ի նախագծի քվեարկությունը կրկին հետաձգվեց
- Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ ԸՕ նախագիծն այսօր կարող է չընունվել