Մեգան Մարքլն ու Հարրին արդեն ընտրել են իրենց երեխայի դայակին՝ Ջորջ և Ամալ Քլունիների խորհրդով
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին իրենց ապագա երեխայի համար դայակ են գտել ամերիկյան դերասան Ջորջ Քլունիի ու նրա փաստաբան կնոջ՝ Ամալ Քլունիի խորհրդով։
daily star-ը գրում է, որ խոսքը դայակ Կոնի Սիմփսոնի մասին է։ Բացի Քլունիներից, նրա ծառայություններից օգտվել են նաև Ջեսսիկա Ալբան, Էմիլի Բլանտը, Ջեսսիկա Բիլն ու այլ հայտնիներ։
Սիմփսոնը նաև գրքի հեղինակ է, որում ներկայացնում է երեխայի կյանքի առաջին 4 ամիսներին ծնողներ դառնալու գաղտնիքները։ Դայակի խոսքերով, ինքը մտադիր է Մեգանին սովորեցնել դաստիարակության բոլոր մանրուքները, ինչպես նաև չի պատրաստվում երեխային ասել, որ իր ծնողները արքայական ընտանիքի անդամներ են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան