
Շարմազանովը կմասնակցի ՀԱՊԿ խորհրդակցությանը
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով այսօր մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը:
ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:
Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահը Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլևսկու հրավերով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու հայ-ռուսական ավանդական հարաբերություններին, երկու ժողովուրդների մշակութային առնչություններին և պատմական այլ թեմաների նվիրված համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: