Ջուլիա Ռոբերտսն այլևս չի ցանկանում նկարահանվել ռոմանտիկ ֆիլմերում
Հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, ով իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ամենահայտնի ռոմանտիկ ֆիլմերում, հայտարարել է, որ այլևս չի ցանկանում նկարահանվել նման կինոներում։ Պատճառը տարիքն է։ Շուտով լրանալու է դերասանուհու 51-ամյակը, և, կարծում է, որ այլևս չի հանդիսանում լավագույն հավակնորդը ռոմանտիկ ֆիլմերի գլխավոր դերերում հանդես գալու համար։ vokrug.tv-ն գրում է, որ նրա խոսքով, պատճառը միայն տարիքը չէ. «Իմ կարիերայում եղել է պահ, երբ մարդիկ մտածում էին, որ ես նկարահանվում եմ բացառապես ռոմանտիկ կատակերգություններով։ Ես, իրոք, սիրում եմ նման ֆիլմեր, ես սիրում եմ նկարահանվել և դիտել նման ֆիլմեր»։
Դերասանուհին նշել է, որ կյանքի ընթացքում ձեռք բերված փորձը թույլ չի տալիս խաղալ միամիտ կերպարներ, իր խաղը դադարել է լինել համոզիչ հեռուստադիտողի համար, ովքեր ամեն ինչ հասկանում են։
«Եվ պատճառը միայն տարիքը չէ, այլ այն, որ մարդիկ գիտեն, որ դուք գիտեք»,- պատմել է Ջ. Ռոբերտսը։