Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանի. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավական հարցերով խորհրդական Ռուդի Ջուլիանին Հայաստանում է ու այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ռուդի Ջուլիանիին ուղեկցում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Ծիծեռնակաբերդում, մինչ Ցեղասպանության թանգարան մուտքը, Ջուլիանին պատասխանեց «Ազատություն» ռ/կ լրագրողի հարցին, թե որպես խորհրդական, արդյոք Թրամփի վարչակազմը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Կարծում եմ, այն պատմական փաստ է, սակայն ես այստեղ չեմ գտնվում իմ կարգավիճակով, ես այստեղ եմ որպես մասնավոր քաղաքացի»,-ասաց Ռուդի Ջուլիանին՝ հավելելով, որ Թրամփի վարչակազմը պետք է իր եզրահանգումը կատարի։
Հարցին, թե ինչ կարող է ասել հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ Ջուլիանին պատասխանեց, որ դա երկու կառավարությունների խնդիրն է ու կրկնեց, որ ինքն այստեղ է որպես մասնավոր քաղաքացի ու ցանկանում է ծանոթանալ որոշ փաստերի։
Ջուլիանին նշեց, որ լավ գիտի ԱՄՆ-ում հայկական համայնքին, սակայն առաջին անգամ է Հայաստանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին