Սաակաշվիլին խոստովանում է՝ մայրն է իրեն ֆինանսապես օգնում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ իր մայրը՝ Գիուլի Ալասանիան է իրեն ֆրնանսապես օգնում։ Այս մասին Սաակաշվիլին ասել է 1+1 հեռուստաալիքին։
Սաակաշվիլիի խոսքերով, Նիդերլանդների հանրակացարանը, որտեղ այժմ ինքն ապրում է, ամսական մաքրման հետ միասին արժենում է մոտ 400 եվրո։
«Իմ մայրը բավական գումար է աշխատում, որպեսզի պահի իրեն, օգնի կնոջս ու որդուս, ովքեր Վրաստանում են, ու երբեմն էլ ինձ է օգնում»,-ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ցանկանում է իր հարսանիքի 25-ամյակը նշել Վրաստանում, չնայած, որ երկրի տարածքում իր նկատմամբ հետախուզում է հայտարարված։