NASDAQ OMX Armenia-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում
Տեղի է ունեցել NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված «Բորսայի լավագույն անդամ 2017» ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրումը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում 2017» մրցանակը, հաղթող է դարձել Բանկի գանձապետարանի ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժինը:
Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն 8-րդ տարին անընդմեջ, և հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում NASDAQ OMX Armenia հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը և եկամտաբերությունը:
«Լավագույն առևտրային գործընկեր 2017» անվանակարգում հաղթող է ճանարվել ՎՏԲ-Հայաստան Բանկի գանձապետարանի արժեթղթերով գործառնությունների բաժնի պետ Հասմիկ Առաքելյանը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 4-րդ տարին անընդմեջ, շուկայում տարվա լավագույն դիլերը ընտրում է NASDAQ OMX Armenia անդամ հանդիսացող բանկերի և ներդրումային կազմակերպությունների դիլերների ընդհանուր քվեարկության հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է արագ և հարմարավետ վարկեր տարաժամկետ վճարումով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան