Տնտեսության աճի տեմպը դանդաղել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով։ Սեպետմբերի ՏԱՑ-ն էլ օգոստոսի նկատմամբ կազմել է 8.5%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ սեպտեմբերի համեմատ՝ 0.2%:
Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 4%-ով, 2017թ-ի սեպտեմբերի համեմատ՝ 0.9%-ով, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 0.6%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում էլ աճը կազմել է 0.5%, շինարարության ոլորտում՝ 7.6%:
Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.6%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 19.1%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.6%-ով:
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա 9 ամիսներին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 4.8 տոկոսով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 22.4%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 11.6 %-ով, ներմուծումը՝ 28.6%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.3 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.8%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ սեպտեմբերը օգոստոսի նկատմամբ՝ 0.8%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին