Աջ ղեկով մեքենաների խնդրով առաջիկայում կլինի քննարկում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների, որոնք բողոքում են աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներկրման արգելքի դեմ։
Նրանց պնդմամբ՝ ներկրողների մեծամասնությունը տեղյակ չի եղել ԱԺ քննարկման արդյունքում օրենքում կատարված այն փոփոխությանը, ըստ որի՝ արգելքը գործում է անժամկետ։ Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բազմաթիվ մեքենաներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայության հաղորդմամբ, Արմեն Փամբուխչյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ օրենքն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում երթևեկությունն աջակողմյան է, ըստ այդմ էլ բոլոր ենթակառուցվածքներն ու ճանապարհային նշանները կահավորված և հարմարեցված են ձախ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար։
Որպեսզի քննարկումն առավել օբյեկտիվ լինի, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն շարունակել առաջիկա օրերին, նաև պատասխանատու մյուս գերատեսչությունների և աջ ղեկով մեքենաների ներկրմանը դեմ հանդես եկող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը
- Նույն գնով ձեռք բերված աջ ղեկով մեքենան ավելի թարմ է, մաքուր և տեխնիկապես նոր. Զեյնալյան
- «Աջ ղեկ» նախաձեռնությունն ընդլայնում է իր պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան